Չինաստանը խոստանում է «ուժեղ և հզոր» պատասխան տալ Փելոսիի՝ Թայվան կատարած այցին
1039
Երեքշաբթի, 02 օգոստոսի, 2022 թ., 23:42
![]() ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Քին Գանգը CNN-ին ասել է, որ իր երկրի պատասխանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցին ուժեղ և հզոր կլինի։ «Մենք պատրաստվում ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և մեր պատասխանը կլինի շատ ամուր, ուժեղ և հզոր», - ասել է Գանը։ Դիվանագետը նշել է, որ ամերիկյան իսթեբլիշմենթի բարձրագույն էշելոնի ներկայացուցչի այցը Թայվան կհանգեցնի տարածաշրջանում լարվածության սրման։ «Նրա այցը ցանկացած ձևով և ցանկացած ժամանակ իր պաշտոնավարման ընթացքում չափազանց ցավոտ քաղաքական արձագանք է և կհանգեցնի լարվածության սրմանը Թայվանի նեղուցում և ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում»,- ասել է Գանգը: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
