Չհայտնվել ռազմի դաշտում. Ուզբեկստանը նախազգուշացրել է Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին
![]() Ուզբեկստանի աշխատանքային արտաքին միգրացիայի գործակալությունը Ռուսաստանում աշխատանքային միգրանտներին կոչ է արել զգոն լինել աշխատանք փնտրելիս՝ ուկրաինական պատերազմի մեջ հայտնվելու վտանգի պատճառով։ «Որոշ լրատվական ալիքներ հայտարարություններ են տարածում Ռուսաստանում Ուզբեկստանի և Ղրղզստանի քաղաքացիներին բարձր աշխատավարձով աշխատանքի հրավիրելու մասին։ Այս հայտարարությունների հիմնական նպատակն է քաղաքացիներին ներգրավել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը։ Այս կապակցությամբ խնդրում ենք մեր հայրենակիցներին չհավատալ արտերկրում աշխատանքի առաջարկների մասին ոչ պաշտոնական հայտարարություններին»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Գերատեսչությունը հիշեցրել է, որ Ուզբեկստանի քրեական օրենսգրքի «Վարձու» հոդվածով սպառնում է ազատազրկում հինգից տասը տարի ժամկետով։ Ռուսաստանում, ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ), աշխատում է Կենտրոնական Ասիայից մոտ չորս միլիոն միգրանտ՝ մեկ միլիոն Տաջիկստանից, մեկ միլիոն՝ Ղրղզստանից, մոտ երկու միլիոն՝ Ուզբեկստանից և 200 հազար՝ Ղազախստանից: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
