Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ինչի դիմաց է Ռուսաստանը խոստացել չռմբակոծել Ուկրաինայի չինական օբյեկտները. #IntelligenceOnline

1210
Հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ., 21:42
Ինչի դիմաց է Ռուսաստանը խոստացել չռմբակոծել Ուկրաինայի չինական օբյեկտները. #IntelligenceOnline

Ռուսաստանը փորձում է չհարվածել Ուկրաինայի տարածքում գտնվող չինական ենթակառուցվածքային օբյեկտներին։ Այս մասին ասվում է Intelligence Online-ի հոդվածում։

Հետաքննության հեղինակները կարծում են, որ Կրեմլի և Պեկինի միջև այս հարցում պայմանավորվածություններ կան, արդյունքում Չինաստանը խոստացել է չեզոքություն պահպանել ռուս-ուկրաինական պատերազմում։

Չինաստանը հավատում էր, որ Ռուսաստանը կգրավի Ուկրաինան, ուստի Կրեմլի հետ պայմանավորվեց, որ բոլոր օբյեկտները, որոնք հետաքրքրում են ՉԺՀ-ին, երկրի օկուպացումից հետո կմնան Պեկինի ղեկավարության մոտ:
Ի պատասխան՝ Մոսկվան խոստացել է չռմբակոծել այդ օբյեկտները։

Այսպիսով, Մարիուպոլի արդյունաբերական գոտու ամբողջական ոչնչացման ժամանակ ռուսները շրջանցեցին ձեթի էքստրակցիայի «Սատելիտ» գործարանը, որը հագեցած էր հացահատիկի և արևածաղկի զտիչներով և պահեստարաններո, նավահանգստային ենթակառուցվածքով, որն անհրաժեշտ է այնտեղից ձեթի արտահանման համար: Ուկրաինացի պարտիզանները ստիպված են եղել այրել այս գործարանը, երբ Մարիուպոլը վերջնականապես գրավվել է ռուսների կողմից։

Բացի այդ, ռուսական բանակը հրթիռներով հարձակվել է Նիկոլաևի վրա՝ ոչնչացնելով Ուկրաինայում երկրորդ ամենամեծ հացահատիկի տերմինալը՝ Firtash's Nika-tera-ն, իսկ Նիկոլաևի ծովային առևտրային նավահանգստում Danube Shipping and Stevedoring Company-ի հարևան լոգիստիկ համալիրը մնացել է անվնաս (նավահանգստային օբյեկտները, հացահատիկի չորանոցը և վերելակը):

Մարիուպոլի և Նիկոլաևի անձեռնմխելի օբյեկտները պատկանում են ընդհանուր սեփականատիրոջ՝ չինական COFCO կորպորացիային։

Ուկրաինայի Վերակառուցման և զարգացման բանկը և Կիևի ֆոնդային PFTS բորսան, որոնք վերահսկվում են չինական Բոհայ ապրանքային բորսաների պետական ​​խմբի կողմից, ևս իրենց ապահով են զգում։

Մինչև 2021 թվականը Motor Sich-ի բաժնետոմսերի մի մասը պատկանում էր չինական ընկերություններին (մասնավորապես՝ Skyrizon-ին)։ Չնայած ձեռնարկության ազգայնացմանը՝ չինացիները դատի են տալիս Motor Sich-ին և, հավանաբար, ապագայում դրա համար կպայքարեն քանի որ այս գործարանը նրանց պետք է նաև պատերազմից հետո։

Ըստ հրապարակման՝ «Ռուսների հետ համաձայնագիրը, որը միջնորդել է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության (BRI) ներկայացուցիչ իրավաբան Օքսանա Կարելը, երաշխավորում է, որ չինական ենթակառուցվածքները չեն ոչնչացվի մարտերի ընթացքում և «կխնայվեն արդեն ծրագրված ներդրումները»։

Իր հերթին, Չինաստանի իշխանություններն արգելել են «պատերազմ» և «ներխուժում» բառերը, որոնք վերաբերում են Ուկրաինային պետական ​​և մասնավոր ընկերությունների ԶԼՄ-ներում և ներքին փաստաթղթերում։ Միակ տերմինը, որը կարելի է օգտագործել, դա «լարվածություն»-ն է։

Սա իսկապես մոլորակային մասշտաբի ծրագիր է, որի համաձայն, չինացիները, համաշխարհային հեգեմոններ հաստատվելու համար, վարկեր են տրամադրել նավահանգիստների, վերելակների, պահեստարանների, երկաթուղիների և ճանապարհների կառուցման համար։ Միայն թե ​​հացահատիկը, մետաղը, հանքաքարը, ապրանքներով տարաները անցնեին նոր Մետաքսի ճանապարհով, ասվում է նյութում։

Դեռևս մարտին Կիևում Չինաստանի դեսպան Ֆան Սյանրոնգը պնդում էր, որ Չինաստանը չի հեռանա Ուկրաինայից, և նրա ներդրումային ծրագրերը կպահպանվեն և, հնարավոր է, կընդլայնվեն, անկախ նրանից, թե ինչպես կավարտվի պատերազմը:

Ըստ Intelligence Online-ի՝ չինական այս խոստումն էլ ավելի մեծ կշիռ կունենա, եթե Ուկրաինան հայտնվի Մոսկվայի վերահսկողության տակ։ Քանի որ պատժամիջոցներից հետո Ռուսաստանի թուլացած տնտեսությունը կխանգարի Կրեմլին ֆինանսավորել Ուկրաինայի տնտեսական վերականգնումը։ Ուստի, փաստորեն, չինացիները ուկրաինական իսթեբլիշմենտին առաջարկեցին իրենց գումարն ու աջակցությունը Ուկրաինայի պարտության կամ հօգուտ Ռուսաստանի Դաշնության հիբրիդային խաղաղության պարագայում: