Զելենսկին փոխարինել է հատուկ գործողությունների ուժերի հրամանատարին
1446
Երկուշաբթի, 25 հուլիսի, 2022 թ., 22:12
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխարինել է Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ղեկավարի կայքը։ Մասնավորապես, Գրիգորի Գալագանը նախագահի հրամանագրով ազատվել է ՀԳՈՒ-ի հրամանատարի պաշտոնից։ Հաջորդ հրամանագրով այս պաշտոնում նշանակվել է Վիկտոր Խորենկոն։ Նշենք, որ Հատուկ գործողությունների ուժերը հանդիսանում են Ուկրաինայի Զինված ուժերի առանձին ճյուղ։ Նրանք ներգրավված են տեղեկատվական և հոգեբանական գործողություններում, ահաբեկչության դեմ պայքարում, քաղաքացիների և պետական կառույցների կյանքի պաշտպանությանն ուղղված միջոցառումներին և Ուկրաինայի ինքնիշխան իրավունքների պաշտպանությանը: Ստեղծվել է 2016 թվականին ՆԱՏՕ-ի անդամ երկրների աջակցությամբ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
