Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Արագածավանում զինված թուրքերը մտել՝ հովիվներին իրենց անասուններով գերի են վերցրել

362
Հինգշաբթի, 21 հուլիսի, 2022 թ., 23:24
Արագածավանում զինված թուրքերը մտել՝ հովիվներին իրենց անասուններով գերի են վերցրել

168.am-ի ընթերցողները տեղեկացրել են, որ Թալինի Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների՝ իրենց անասուններով գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև՝ հովիվներին:

Զինված և հայերենին լավ տիրապետող թուրքերը դեռ գյուղում են, ոստիկանությունը փնտրում է նրանց՝ ժողովրդին կոչ անելով տներից դուրս չգալ:

Ֆեյսբուքում շատերն են այս պահին ահազանգ հնչեցնում. մենք կփորձենք պարզաբանումներ ստանալ ոստիկանությունից:

Ոստիկանությունից որևէ տեղեկություն ստանալու մեր ջանքերն ապարդյուն անցան։ Ոստիկանության պաշտոնյաները չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։