Առնվազն ևս 40 տարի ամառը Երկրի վրա գնալով տաքանալու է. ՄԱԿ
![]() ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ Երկրի վրա ջերմային ալիքներն ավելի հաճախակի և ինտենսիվ կդառնան։ Այս մասին հայտարարել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Տաալասը, հայտնում է Bloomberg-ը։ Այս ամառը եվրոպական երկրներ բերեց ջերմաստիճանի նոր ռեկորդներ. առաջին անգամ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում ջերմաչափերը բարձրացան 40°C-ից: Իրավիճակն էլ ավելի բարդ է Պիրենեյան թերակղզում, որտեղ ջերմաստիճանը հասել է 47°C-ի, իսկ շոգից մահացել է ավելի քան հազար մարդ։ «Կլիմայի բացասական միտումները կշարունակվեն առնվազն մինչև 2060 թվականը: Կլիմայի փոփոխության պատճառով ջերմային ալիքներն ավելի հաճախակի են դառնում»,- ասել է Թաալասը: Նա համեմատել է ներկայիս կլիմայական իրավիճակը մարզիկի հետ, ում անընդհատ դոպինգ են տալիս։ Այդպես է մարդկությունը, որը չի դանդաղում և շարունակում է ջերմոցային գազեր արտանետել երկրագնդի մթնոլորտ: ՄԱԿ-ն ակնկալում է առողջապահական համակարգերի բեռի մշտական աճ, անտառային հրդեհների հաճախականության ավելացում և աննորմալ շոգի պատճառով բերքի վնասում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
