Զելենսկու գրասենյակը Ռուսաստանին «բազում անակնկալներ» է խոստացել
![]() Ուկրաինան մոտենում է այն կետին, երբ կարող է շրջել Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքը։ Այս մասին հուլիսի 21-ին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Այժմ Վլադիմիր Զելենսկու հետ մենք ամեն օր խոսում ենք HIMARS-ի, M777 հաուբիցների, հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև հակառուսական պատժամիջոցների մասին։ Նա շահագրգռված է զենքի արդյունավետությամբ, որպեսզի առավելագույնը անի մատակարարումները մեծացնելու համար։ Մենք մշտական կապ ունենք մեր ռազմական հրամանատարության հետ, և գիտենք, թե ինչ է պետք բանակին ճակատի առանձին հատվածներում հաղթելու համար»,- ասել է Երմակը: Նա նշել է, որ պարբերաբար շփվում է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ արագացնելու ծանր սպառազինության մատակարարումը։ «Ես շուտով նորից կխոսեմ նրա հետ ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Սպասում ենք ևս չորս HIMARS-ներ և ավելին։ Հիմա կարևոր է, որ ռուսները մեզ պատերազմով մինչև ձմեռ չտանեն։ Նախագահը լուրջ է տրամադրված և պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի մենք հնարավորինս արագ ազատագրենք մեր տարածքները։ Ես պատրաստ եմ խոսել համաշխարհային առաջնորդների հետ, տեղ հասցնել Ուկրաինայի դիրքորոշումը։ Շատ բան կախված է մեր մարտիկների պատրաստվածությունից: Մենք կշրջենք այս պատերազմի ընթացքը. շուտով շատ անակնկալներ կլինեն»,- եզրափակել է Երմակը: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
