«ՀՀ բանակի զբաղմունքը խաղադրույքներ կատարելն է»․ Հրանտ Բագրատյան
![]() ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դրամի արժևորում, մակերեսային տնտեսական սպեկուլյատիվ աճ, աղքատ հատվածի իրական եկամուտների անկում, զարգացման ստրատեգիայի բացակայություն... Այսպիսին է ՀՀ ընթացիկ տնտեսական իրավիճակը։ Միշտ էլ նշել ենք, ինչպես կարելի է այն փոխել։ Ահա դրանցից ևս մեկը։ Անհապաղ օրենսդրորեն արգելել բոլոր տեսակի խաղերը (toto, vbet, vivaro և այլն), թույլ տալ միայն ֆիննախի կողմից կազմակերպած պետական վիճակախաղը։ Vbet-ներն ու Vivaro-ները ընտանիքներ են քայքայում, մարդկանց հասցնում են ինքնասպանության, շեղում են առանց այն էլ սուղ տնտեսական ռեսուրսները մի քանի շուլերի հարստացման։ Այդ խաղերը վերջին 4 տարիներին աճել են շուրջ 3 անգամ, ներկայումս ՀՆԱ մեջ ունեն զգալիորեն ավելի մեծ տեսակարար կշիռ, քան, ասենք, կրթությունն ու առողջապահությունը։ Իսկ ամենավտագավորը. ՀՀ բանակի ամենալուրջ զբաղմունքը խաղադրույքներ կատարելն է։ Սրանով են զբաղված շատ զինվորներ։ Եկեք վերջ տանք այդ ամենին»։ Աղբյուրը` Հրանտ Բագրատյան |

Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
20411:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
137Երեկ, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
39810.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
41209.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
15309.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17709.11.2026, 13:36
