Իրանը հետ է կանչում Շվեդիայում իր դեսպանին
2175
Հինգշաբթի, 21 հուլիսի, 2022 թ., 15:00
![]() Ի նշան բողոքի՝ ընդդեմ Շվեդիայում Իրանի քաղաքացի Համիդ Նուրիի նկատմամբ կայացված դատավճռի, Իրանը որոշել է հետ կանչել Շվեդիայում իր դեսպանին, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ Վերջինը մեղադրանքը համարել է անհիմն և շինծու, դատավճիռը՝ ապօրինի: Համիդ Նուրին, ով Իրանում զբաղեցնում էր դատախազի տեղակալի պաշտոնը, հուլիսի 14-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 1988 թվականի ամռանը Իրանում տեղի ունեցած զանգվածային մահապատիժներին մասնակցելու համար։ Նուրին ձերբակալվել է 2019 թվականի նոյեմբերին Ստոկհոլմ ժամանելուց անմիջապես հետո։ Ենթադրվում էր, որ նա մասնակցել է քաղբանտարկյալների մահապատիժներին. այդ ժամանակ նա եղել է Քերեց քաղաքի Գևհերդեշտի բանտի դատախազի տեղակալը։ Նուրին հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
