Կառավարությունն առանց մրցույթի գնում կկատարի «Տոյոտա Երևան» ընկերությունից
![]() Այսօր՝ Կառավարության նիստում ոստիկանապետ Վահե Ղազարյանը հայտնեց, որ Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար նախատեսվում է ձեռք բերել «Toyota Fortuner» մակնիշի 175 ավտոմեքենա՝ 3 միլիարդ 107 միլիոն 500 հազար դրամ արժեքով։ Մեքենաները ձեռք են բերվելու առանց մրցույթի՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից։ «Մենք խնդիր ունենք պարեկային մեքենաների առաջարկի հետ կապված։ Եթե նկատել եք նախորդ Շիրակի և Լոռվա մարզում մեր պարեկային ոստիկանության մեքենաները սև գույնի են իսկ Երևանում սպիտակ»,- նախագծի քննարկմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի սկզբանե որոշված էր, որ պիտի լինի սպիտակ, բայց նախորդ փուլում մենք արձանագրեցինք, որ եթե մենք շարունակենք պահել սպիտակի պայմանը, մենք մեքենա չենք ունենա, որովհետև մի ընկերություն էր մեզ առաջարկում էդ պարամետրի մեքենա՝ արձանագրելով, որ կարող է բերել միայն սևը, եթե մենք սպիտակի պայման դնենք, ինքը չի կարող բերել։ Հիմա մենք այս պարագայում ունենք խնդիր․ մեքենա կարող է բերել էլի մի՝ «Տոյոտա Երևան» ընկերությունը, բայց էդ պարագայում էլ չի կարող բերել էն մեքենաներից, որոնք մենք ձեռք են բերել Շիրակի և Լոռու մարզում։ Ստացվում է, որ մեքենաների տեսականին մի քիչ ավելի լայն է, ճիշտ կլիներ, որ մեկ-երկու մոդել լիներ»,- նկատեց վարչապետը։ «Մեր ընտրությունը հետևյալի մեջ է՝ կա՛մ մենք կանգնեցնում ենք պարեկային ոստիկանության զարգացումը՝ մինչև մենք կունենանք մեքենաների շուկայում խնդրի լուծում, կա՛մ մենք շարունակում ենք։ Մեր քաղաքական որոշումն է, որ չենք կարող պրոցեսը կանգնեցնել»,- հավելեց նա։ |

Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
20411:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
137Երեկ, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
39810.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
41209.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
15309.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17709.11.2026, 13:36
