«Ոսկեպարում ռուս զինվորականների համար զորանոցի կառուցումը թափ է առել». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ոսկեպարում ռուս զինվորականների համար զորանոցի կառուցումը թափ է առել. 2021 թվականի օգոստոսի սկզբից Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում են գտնվում ռուս զինվորականներ։ Նրանք չէին հայտնում իրենց գտնվելու նպատակը, Ոսկեպարի բնակիչները կարծում էին, թե ռուս զինվորականները սահմանագոտում ուղեկալ են հիմնելու: Անցած գրեթե մեկ տարում ռուս զինվորականները զբաղված էին Ոսկեպարում իրենց կեցավայրի՝ գյուղի չբնակեցված առանձնատներից մեկի բարեկարգմամբ։ Ներկայումս Ոսկեպարում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, նախկինում ադրբեջանաբնակ Աշաղի Ասքիպարա (Ներքին Ոսկեպար) գյուղի միջնակարգ դպրոցի քանդված շենքի դիմաց գտնվող հարթեցված տարածքում թափ է առել ռուս զինվորականների համար զորանոցի շինարարությունը։ Այդտեղ կենտրոնացած է մեծ քանակի շինանյութ։ Դատելով ամեն ինչից՝ այդտեղ կառուցելու են մոդուլներից հավաքվող կացարաններ։ Նման մի կացարան-զորանոց էլ Տավուշի մարզում կառուցվում է Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղից դուրս՝ ԽՍՀՄ ժամանակ գործած փոքր օդանավակայանի տարածքում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
