Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Հրաչյա Սարգսյանը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին

938
Շաբաթ, 16 հուլիսի, 2022 թ., 10:12
Հրաչյա Սարգսյանը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին

ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի օգնական Միքայել Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դատի է տվել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Պատճառն առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելն է, որը ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով համարվում է վարչական իրավախախտում։
Խախտման համար տուգանք է նախատեսված՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով։
Դիմումը վարույթ է ընդունվել»։