«Էդվարդ Ասրյանին ԳՇ պետ նշանակելը խոսում է գործարքի մասին». Տիրան Խաչատրյան
![]() Երբ մարդուն մեկ տարի առաջ ինչ-ինչ պատճառներով պաշտոնից հեռացնում են և հետո մի քանի պաշտոն բարձրացնում ու շտաբի պետ են նշանակում՝ հասկանալի է, որ չակերտավոր գործարքի մասին է խոսքը: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Էդվարդ Ասրյանին ԳՇ պետ նշանակելու որոշմանը: Հարցին, թե ի՞նչ գործարքի մասին է խոսքը, Տիրան Խաչատրյանը չի ցանկացել պատասխանել, ասելով՝ իրենից ճշտեք: Դիտարկմանը, թե մամուլում տեղեկություն կա, որ 2021 թվականին սեպտեմբերի 27-ին Էդվարդ Ասրյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի՝ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, այն պատճառով, որ նրան տեսել էին ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի ժամանակ, նա Սեյրան Օհանյանին «պարոն գեներալ»-ով էր դիմել, ինչը դուր չէր եկել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, Տիրան Խաչատրյանը պատասխանել է. «Իմ տեղեկություններով՝ պատճառը միայն դա չէ, այդ հանդիպման ժամանակ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է իրականությունը, ոչ միայն պատերազմի, այլ նաև հետպատերազմյան ընթացքի մասին, ինչը իշխանավորներին հաճելի չի եղել: Էդվարդ Ասրյանին շատ լավ ճանաչում եմ, բավական երկար ժամանակ իմ ենթական է եղել, գիտելիքներ ունեցող զինվորական է»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
