Փաշինյանն իրենով արեց «Սաշիկի արագաչափերի» բիզնեսը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հաստատեց «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին որոշումը։ Դրանով հրաժարվում են, այսպես կոչված, «Սաշիկի արագաչափերից», որոնք, իրականում, Սաշիկինը չէին, այլ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը։ Եվ նա հենց այդպես էլ բնութագրեց, որ դրանով ավարտվում է «Սեքյուրիթի դրիմի» դարաշրջանը։ Բանն այն է, որ պետության տեսալուսանկարահանող սարքերի ձեռքբերման ու դրանց աշխատանքի կազմակերպման հարցով մինչ այս պահը զբաղվում էր «Սեքյուրիթի դրիմ» մասնավոր ընկերությունը, որը կապում էին Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի հետ, սակայն այդպես էլ այդ կապը չապացուցեցին, բայց նաև դրա հաշվին հեղափոխություն արեցին ու եկան իշխանության՝ հետագայում ներողություն անգամ չխնդրելով իրենց տարածած ստերի և անհիմն հայտարարությունների համար։ Այսօր այդ գործառույթը խլում են «Սեքյուրիթի դրիմից» և տալիս ամբողջությամբ պետությանը՝ ստեղծելով վերը նշված ՊՈԱԿ-ը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
