«Փաշինյանի հրամանով՝ արգելվել է իմ մուտքը Հայաստան». Մուրադ Փափազյան
![]() ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ բարեկամներ, մեծ ցաւով կը տեղեկացնեմ, որ երէկ արգիլուեցաւ ինծի մտնել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրամանով Հայաստանի մէջ կը նկատուիմ անբաղձալի տարր: Ոստիկանութիւնը առաջնորդեց զիս դէպի վերադարձի օդանաւ, երբ մինչ նոր հասած էի արդէն Երեւան, ուր մուտքին զիս կասեցուցին եւ անցագիրս գրաւեցին: Գիտէի, որ Ատրպէյճան եւ Թուրքիա մուտքս արգիլուած է եւ հիմա գիտցայ նաեւ, որ արգիլուած եմ Փաշինեանի Հայաստանի մէջ... Հայաստանի, հայութեան ու Հայ Դատի համար 40 տարուան պայքարէ ետք նման կացութեան «արժանանալը» ուղղակի ցաւ կը պատճառէ զիս: Նիկոլ Փաշինեանի այս որոշումը յաւելեալ փաստ մըն է, որ ան իրեն տրուած պատասխանատուութեան բարձրութեան վրայ չէ: Ան ուժեղ է, երբ իր ոստիկանութենէն կը պահանջէ Հայ Դատի գործիչի մը վտարումը, բայց կը պատկերացնէ՞ք այս փոքրիկ ղեկավարը՝ Էրտողանին եւ Ալիեւին դիմաց: Ուշ կամ կանուխ, Հայաստանի ժողովուրդը պիտի համոզուի, որ պէտք է ձերբազատիլ այս ղեկավարէն, որ ամէն ճիգ կ‘ընէ թուլացնելու Հայաստանը: Սփիւռքը նոյնպէս կը հասկնայ: Բայց արդէն ժամանակն է ըսելու. կանգ ա՛ռ»: Աղբյուրը` Մուրադ Փափազյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
