Շինարարության ծավալներն աճել են. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շինարարության ծավալները 11.4 տոկոսով աճել են։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հինգ ամիսներին Հայաստանում ընթացիկ գներով ավելի քան 112 մլրդ դրամի շինարարություն է կատարվել։ Այս տարվա հունվար-մայիսին օտարերկրյա ներդրողների միջոցներով Հայաստանում ընդամենը 4.2 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել. անկումը կազմել է 39.9 տոկոս: Ի դեպ, պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ծավալները պակասել են 0.2 տոկոսով։ Այս տարվա 5 ամիսներին Հայաստանում պետական բյուջեի հաշվին իրականացվել է 25.5 մլրդ դրամի շինարարություն։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության 23.5%-ն էլ բնակչությունն է ապահովել։ Բնակչության միջոցներով կատարված շինարարության ծավալները կազմել են 26.3 մլրդ դրամ՝ պակասելով 4.7%-ով։ Շինարարության մնացած փոքր հատվածը ապահովվել է մարդասիրական օգնության եւ համայնքների միջոցներով»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
20411:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
137Երեկ, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
39810.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
41209.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
15309.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17709.11.2026, 13:36
