«Սա մեզ համար հրաշալի նորություն է». Հակոբ Կարապետյան
![]() «Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանի գրառումը. «Վրաստանում գազի խոշոր պաշարներ են հայտնաբերվել, որն այդ երկրի պաշտոնյաներին հույս է տալիս որոշ ժամանակ անց գազի սպառման հարցում ինքնաբավ դառնալ։ Սա, կարծում եմ, մեզ համար հրաշալի նորություն է։ Նախ, պետք է հաղթահարել բնական ռեակցիան և ուրախանալ հարևանի հաջողություններով: Բացի դրանից, պետք է հույս ունենալ, որ էներգետիկ առումով Վրաստանն զգալիորեն կազատվի մեր մյուս հարևանից ունեցած կախվածությունից ու Թբիլիսիի հետ տնտեսական հարաբերություններ կառուցելը մեզ համար ավելի հեշտ կլինի։ Հ. Գ․ Ու չմոռանանք էն փաստը, որը ես սիրում եմ մեջբերել․ Հայաստանն ու Վրաստանը, իրենց առնվազն 2,5 հազար տարվա համատեղ կյանքի ընթացքում, երբեք արյունոտ պատերազմներ չեն ունեցել, փոխադարձ ջարդեր չեն կազմակերպել։ Այո՛, մի քանի դար շարունակ մշակութային ու քաղաքական դոմինանտը մենք ենք եղել, որոշ ժամանակ (հիմնականում քաղաքականապես)՝ նրանք, բայց պաշտոնապես Հայաստանն ու Վրաստանն այս հազարամյակների ընթացքում պատերազմել են միայն երկու շաբաթ՝ 1918 թվականի դեկտեմբերին։ Այնպես որ, կեցցե՛ հայ-վրացական բարեկամությունը»։ Աղբյուրը` Հակոբ Կարապետյան |

Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
20411:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
137Երեկ, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
39810.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
41209.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
15309.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17709.11.2026, 13:36
