Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ովքե՞ր են նստած ԱԱԾ-ի «քաղաքական» բանտախցում. «Հրապարակ»

663
Շաբաթ, 09 հուլիսի, 2022 թ., 09:18
Ովքե՞ր են նստած ԱԱԾ-ի «քաղաքական» բանտախցում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Քաղաքական բանտարկյալները, ընդդիմության ներկայացուցիչները, որպես կանոն, պահվում են ԱԱԾ-ի մեկուսարանում: Այստեղ խցերը տարբեր են. կան ավելի բարեկարգ խցեր, որոնք նորոգված են, հեռուստացույց կա, կան մենակ նստելու համար նախատեսված փոքր խցեր: Մեր տեղեկություններով, հիմա նույն խցում են հայտնվել արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը, նախկին ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը և Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը (Վովայի Արշակը): Այս բանտախուցը «քաղաքական» անունն է ստացել, և այնտեղ աշխատում են օտար մարդ չտանել՝ հաստատված նուրբ հավասարակշռությունը չխախտելու համար:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ապա նա նախընտրել է մենակ նստել, բայց կալանավորված անձինք լավ գիտեն, որ ամենածանր բանը մենակ նստելն է, երբ չունես զրուցակից և հացընկեր: Ժամանակին այստեղ մենակ են նստել Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը»։

Մանրամասները՝ թերթի համարում: