Ռուբեն Վարդազարյանը հարցաքննվել է. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա Գագիկ Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական գործ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթի հարուցումից հետո՝ երեկ, ՀՀ քննչական կոմիտեն Ռուբեն Վարդազարյանին վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության: Ավելին, Քննչական կոմիտեի քննիչը Ռուբեն Վարդազարյանին խնդրել է տրամադրել ձայնագրության ամբողջական տարբերակը, սակայն Ռուբեն Վարդազարյանը հրաժարվել է այն տրամադրել: Տեղեկությունը փորձեցինք պարզել Ռուբեն Վարդազարյանից, ինչին ի պատասխան՝ վերջինը հաստատեց. «Վկայի կարգավիճակով հրավիրվել եմ և հարցաքննվել: Ինձ ասել են՝ ներկայացնեմ ձայնագրության ամբողջական տարբերակը, իսկ ես պատասխանել եմ, որ ոչ մի դեպքում այն չեմ տրամադրի: Այսքանը»»: Մանրամասները՝ թերթի համարում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
