«Ադրբեջանը շարունակ խոսում է անիրականանալի պահանջների մասին». Նաիրի Հոխիկյան
924
Հինգշաբթի, 07 հուլիսի, 2022 թ., 10:12
![]() Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներն օգտագործում է հայ ազգի ու պետության վրա հոգեբանական, քարոզչական ճնշումներ գործադրելու համար։ Դա տեղեկատվական պատերազմի մեջ կոչվում է «առավելագույնի ձգտումով լավագույնին հասնելու» տեխնոլոգիա։ Այսինքն՝ Ադրբեջանը շարունակ խոսում է անիրականանալի պահանջների մասին (Երևանն իբրև թե Ադրբեջանի պատմական ժառանգություն, Սևանա լճին տիրանալու քայլեր, և այլն), մինչդեռ իրականում ունի բոլորովին այլ նպատակներ, որոնց բավարարումը փրկություն կարող է թվալ հայ հանրությանը՝ նախորդ պահանջների համեմատ։ Սա պետք է գիտակցեն հայերը և չենթարկվեն թշնամու տեղեկատվական հոգեբանական գրոհներին։ Դրանք լայնորեն կիրառվում են նաև հայ պաշտոնյաների նկատմամբ, ու ցավալի է, որ արդյունք ունենում են»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
