Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Վաղվանից նստացույց ենք անելու». տեղահանված արցախցիներ

950
Երեքշաբթի, 05 հուլիսի, 2022 թ., 12:30
«Վաղվանից նստացույց ենք անելու». տեղահանված արցախցիներ

Տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի դիմաց:
«Մեր առաջին պահանջը լինելու է Արցախի միացումը Հայաստանին կամ Արցախի անկախության ճանաչումը, երկրորդ՝ մեզ փախստականի կարգավիճակի տրամադրելը: Դրա համար վաղվանից մենք նստացույցեր ենք անելու Կառավարության շենքի մոտ»,- հայտարարել են նրանք:

«Էսօր Սահմանադրության տոնի պայծառ օրով հավաքվել ենք՝ ցույց տալու, որ մեր հանրության մեջ կա մի խավ, որի խնդիրները իշխանության կողմից անտեսվում, ջնջվում են… Արդեն մեկուկես տարի է անցել, մեզ նույնիսկ փախստականի կարգավիճակ չեն տալիս»,- նշել են նրանք:

«Վաղվանից նստացույց ենք անելու». տեղահանված արցախցիներ