Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. «Հրապարակ»

881
Երեքշաբթի, 05 հուլիսի, 2022 թ., 09:24
Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դիմադրության շարժման համահարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով մեկնել է Եվրոպական Խորհրդարանի Ստրասբուրգի նստավայր, որտեղ ընթանում է Խորհրդարանի լիագումար նիստը, այնուհետև մեկնելու է Բրուսել: Մեզ հայտնի դարձած տեղեկություններով, նախատեսված են Սաղաթելյանի հանդիպումները Եվրոպական Խորհրդարանի ղեկավարության, Հայաստանին առնչվող մարմինների պատասխանատուների և քաղաքական հիմնական խմբերի ներկայացուցիչների հետ։ Նա նման բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու»:
Մանրամասները՝ թերթի համարում: