«ՆԱՏՕ-ի սահմաններն ավելացել են 13 հազար կիլոմետրով». Բայդեն
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նպատակը ՆԱՏՕ-ի թուլացումն է, սակայն, ի վերջո, դաշինքն ամրապնդվեց, քանի որ չեզոք Ֆինլանդիան և Շվեդիան որոշեցին միանալ դաշինքին։ «Ռուսաստանի նպատակն էր ոչնչացնել և թուլացնել դաշինքը, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ «ՆԱՏՕ-ի ֆինլանդիզացիայի» փոխարեն ստացվեց «Ֆինլանդիայի նատովիզացիա»։ Պարզապես մտածեք, այժմ Շվեդիան և Ֆինլանդիան ավելի մոտ են ՆԱՏՕ-ին, քան երբևէ»,- հինգշաբթի ասել է Բայդենը Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք միասնական ենք, ինչպես երբեք։ Իսկ Ֆինլանդիան ու Շվեդիան ուժեղ կլինեն, քան երբևէ։ Երկու երկրներն էլ ունեն լուրջ բանակներ, այդ երկրները ՆԱՏՕ-ի սահմանները կավելացնեն 8000 մղոնով (մոտ 13000 կմ), մասնավորապես՝ Ֆինլանդիայի ու Ռուսաստանի սահմանի երկայնքով»,- ասաց նա։ Միևնույն ժամանակ, խոսելով Շվեդիայի ղեկավարների հետ շփումների մասին, Բայդենը սխալ խոսեց և շփոթեց այս երկիրը Շվեյցարիայի հետ։ «Օ, Աստված, կարծես մի փոքր ոգևորվեցի ՆԱՏՕ-ն ընդլայնելու փորձով»,- կատակել է ԱՄՆ նախագահը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
