Ռուսաստանը դուրս է բերում զորքերը Մարիուպոլից
![]() Ռուսական զինտեխնիկայի սյունակները սկսեցին հեռանալ գրավված Մարիուպոլից։ Նրանք շարժվում են Բերդյանսկ-Պոլոգի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշչենկոն։ Նրա խոսքով, ռուսները քաղաքում ապամոնտաժել են ստացիոնար անցակետեր և թողել միայն հսկիչ անցակետեր։ «Մարտավարության փոփոխությունը կապված է ռուսների ռազմական մնացորդի մեծ մասի՝ քաղաքից ռազմաճակատի այլ հատվածներ դուրս բերելու, ինչպես նաև բնական ռեսուրսների պակասի հետ: Մասնավորապես, արդեն երկրորդ օրն անընդմեջ մեքենաների մեծ շարասյուները հեռանում են Մարիուպոլից և Մարիուպոլի շրջանից Բերդյանսկ-Պոլոգի ուղղությամբ»,- գրում է Անդրյուշչենկոն։ Նա նաև նշել է, որ ռուսների մոտ տրամադրությունները հեռու են այն բանից, ինչ նկարագրում է քարոզչությունը։ Ռուս զինվորականները չեն ցանկանում շարունակել մարտերը, և ավելի ու ավելի են խոսում հանձնվելու մասին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
