«Քննիչը տեղեկացրեց, որ քրեական գործը տեղափոխել է ՔԿ․ պատճառը հայտնի չէ»․ փաստաբան
![]() Քիչ առաջ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը դուրս եկավ ՔԿ-ից։ «Այսօր մեզ կանչել էին, որ լրացուցիչ հարցաքննեին Արթուր Գալեյանին։ Ընդ որում, քննիչը մեզ տեղեկացրեց, որ Զինվորական քննչական գլխավոր վարչությունից քրեական գործը տեղափոխել է ՔԿ։ Մենք հարցրինք՝ որն է դրա պատճառը, քննիչը մեզ պատասխանեց, որ պատճառն իրեն հայտնի չէ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դրանից իրենք ենթադրում են, որ գործի տեղափոխության նպատակը չի կարող լինել իրավական։ «Այն նպատակ է հետապնդում այս գործով կոնկրետ ստորաբաժանման ղեկավարի համար ցանկալի արդյունքներ հասնելուն»,- ընդգծեց փաստաբանը։ Հարցին, թե որոնք են ցանկալի արդյունքները, փաստաբանը պատասխանեց․ «Մեղադրական եզրակացությամբ գործը դատարան ուղարկելը, հետագայում նաև մեղադրական դատավճիռը»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
