«Մամիկոնյանները Չինաստանից էին, բայց ոչ չինացի, այլ սողդի». Սուքիաս Թորոսյան
![]() Ինչպես նշում են Մովսես Խորենացին և Փավստոս Բյուզանդը, Մամիկոնյանները եկել են Չինաստանից։ Այո, նրանք Չինաստանից էին, բայց ոչ չինացի, այլ սողդի։ Սողդիան երրորդ դարում Չինաստանի կայսրության տակ էր և բնական է, որ ներկայացել են որպես չինացի։ Էդվարդ Գիբբոնը, ուսումնասիրելով չինական փաստաթղթերը, գրում է. «....Սողդիան ճամբար էր դրել չինական կայսրության փեշերին, որն այն ժամանակ տարածվում էր մինչև ժամանակակից հյուսիսային Աֆղանստան։ Իր տիրոջ [կայսրի] դժգոհությունը հարուցելով՝ Մամգոն իր հետևորդների հետ հեռացավ Օքսուսի ափերը և խնդրեց պաշտպանել Սաղդիան [Պարսից Շապուր I, ժ. 240-270 թթ.]: Չինաստանի կայսրը պահանջեց փախածին և պնդեց ինքնիշխանության իրավունքները: Պարսից միապետը պնդեց հյուրընկալության օրենքները և որոշ դժվարությամբ խուսափեց պատերազմից՝ խոստանալով, որ Մամգոյին աքսորելու է Արևմուտքի ծայրերը: . . . Աքսորավայրի համար ընտրվել է Հայաստանը. . . .»: Նույնիսկ Եղիշեն «Հայոց Պատմության» մեջ չի նշում Վարդան Մամիկոնյանի արտաքին առանձնահատկությունները, միայն հասակի և ուժեղ կազմվածքի մասին է խոսվում։ Օրինակ բերելով սողդերի մանրաքանդակները, կարող եք ընդհանրություններ գտնել մեր մարդաբանական տեսակի հետ»։ ![]() ![]() ![]() ![]() Աղբյուրը` Սուքիաս Թորոսյան |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06




