Վրաստանում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի
![]() Թբիլիսիում հազարավոր մարդիկ հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն Եվրոմիությանը Վրաստանի ինտեգրմանը, հայտնում է Sputnik Գրուզիան։ Գործողությունը տեղի է ունենում ԵՄ գագաթնաժողովի նախօրեին (հունիսի 23-24), որտեղ քննարկվելու է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հարցը։ Անցյալ շաբաթ Եվրոհանձնաժողովը բոլորին, բացի Վրաստանից, խորհուրդ տվեց առայժմ պահպանել կոնկրետ պայմանները։ Ռուսթավելի պողոտայում հավաքվել էին ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, ուսանողական միավորումներ տարբեր բուհերից։ Հենց «Ազգային շարժմանն» ու նրա համախոհներին են իշխանությունները բազմիցս մեղադրել իրենց լոբբիստների միջոցով Արևմուտքին Վրաստանի դեմ հրահրելու մեջ, որպեսզի երկիրը «Վրացական երազանքի» օրոք չստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Ակցիայի վայրին հարող տարածքում մոբիլիզացվել են ՆԳՆ ուժերը։ Ցույցի մեկնարկից քիչ առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է արել, որում նշել է հանրահավաքում հանգստության պահպանման կարևորությունը։ Ավելի վաղ նախագահը մեղադրել էր և՛ «Վրացական երազանքին», և՛ ընդդիմությանը այն բանում, որ Եվրոհանձնաժողովը դեռ խորհուրդ չի տվել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
