«Չալաբյանի նկատմամբ հորինված քրգործի շրջանակներում իրականացվում է քաղաքական լկտի հետապնդում». Վ. Հարությունյան
![]() Ինչպես արդեն հայտնել էինք, մայիսի 14-ին կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը պատասխանում է լրագրողների հարցերին: Պաշտպան Վարազդատ Հարությունյանն իր խոսքում նշել է հետևյալը. «Ավետիք Չալաբյանի նկատմամբ հորինված քրգործի շրջանակներում իրականացվում է ակնհայտ բռի ու լկտի քաղաքական հետապնդում: 2022թ. մայիսի 13-ին Չալաբյանը, հարուցված գործի շրջանակներում, ներգրավվել է որպես մեղադրյալ. քրգործը հարուցվել է 2000 ուսանողներին հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ... Կարող ենք պնդել, որ առ այս պահը վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն ձեռք չի բերել գեթ մեկ ապացույց, որ Ավետիք Չալաբյանը մեկից ավելի անձանց նյութապես շահագրգռել է հավաքներին մասնակցելու նպատակով, այլ՝ անգամ ձեռք չի բերել որևէ ապացույց, որ նա ընդհանրապես որևէ մեկին նյութապես շահագրգռել է հավաքին մասնակցելու նպատակով»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
