«Տավուշում դպրոցները լքում են նույնիսկ դպրոցների տնօրեները». Ո. Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում շատ ուսուցիչներ մանկավարժական բարձրագույն կրթություն չունեն կամ՝ ունեն մանկավարժական կրթություն, սակայն՝ ոչ մանկավարժական: Դա այն դեպքում, որ մարզում գործում է մանկավարժական կադրեր պատրաստող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը։ Բազում են դեպքերը, երբ ուսուցիչը կրթությամբ մանկավարժ լինելով՝դասավանդում է ոչ իր ուսանած առական, օրինակ՝ աշխարհագրության ուսուցիչը պատմություն է դասավանդում, մաթեմատիկայի մասնագետը՝ ֆիզիկա: Այդ բոլորն ազդում են կրթության որակի վրա: Բազմաթիվ ուսուցիչներ թողել են մանկավարժի աշխատանքը, այլ գործ գտել, քանի որ ուսուցչի ցածր աշխատավարձով դժվար է ընտանիք պահել: Ուսուցիչները դժգոհում են, որ արդեն մեկ տասնամյակից ավել է, որ իրենց ցած աշխատավարձը չի բարձրացվում, իսկ անարդյունավետ աշխատող պետական պաշտոնյաները պետբյուջեից պարբերաբար բարձր պարգևավճարներ են ստանում։ Տավուշի դպրոցների ուսուցիչների բացարձակ մեծամասնությունը կանայք են, ովքեր ոչ միայն կրթում, այլ նաև՝ դաստիարակում են աշակերտներին, որոնց մոտ կեսը տղաներ են: Կին մանկավարժները չեն կարող տղամարդկություն, առնականություն սերմանել իրենց աշակերտների մեջ: Ուսուցիչների ցածր աշխատավարձի պատճառով դպրոցներից ուսուցիչների արտահոսք կա։ Տավուշի դպրոցներց հեռացել են նույնիսկ կրթօջախների տնօրեններ։ 2018թ, օգոստոսի 27-ին Տավուշի մարզի Չինչինի միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Հայրապետյանն իր դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից, մեկնեց Մոսկվա աշխատելու, ուր իր աներձագը սեփական գործարանի ունի: 2021թ․դեկտեմբերի 9-ին իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվեց Կոթիի միջնակարգ դպրոցի 26 տարվա տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը, ով Վանո Սիրադեղյանի եղբոր որդին է։ Նա մեկնեց ՌԴ Վորոնեժ քաղաքում ապրող իր որդու մոտ, այնտեղ աշխատելու նպատակով»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
