Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Դոլարի և եվրոյի փոխարժեքների իջնելուց հետո ինչո՞ւ ներկրված սննդամթերքի գները չեն իջնում». Ոսկան Սարգսյան

779
Չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ., 11:24
«Դոլարի և եվրոյի փոխարժեքների իջնելուց հետո ինչո՞ւ ներկրված սննդամթերքի գները չեն իջնում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Իջևանցիներն սկսել են իրենց սառնարաններին հավատալ, քան՝ հեռուստացույցին. Իջևան քաղաքի բնակիչների զգալի մասը համոզված է, որ 2020 թվականի պատերազմի մեջ պարտության մեղավորը «նախկիններն են», որոնք Արցախի չլուծված հարցը «խեղճ Նիկոլի ջեբը գցեցին»։ Նրանք հավատում են Հայաստանի հանրային կոչված «Ազատություն» ռադիոկայանի, զանազան կայքերի մանիպուլյատիվ քարոզչությանը։ Սակայն գնալով ավելի շատ իջևանցիներ են իրենց հարց տալիս՝ դոլարի և եվրոյի փոխարժեքների իջնելուց հետո ինչո՞ւ ներկրված սննդամթերքի, վառելիքի գները չեն իջնում։ Նրանք դժգոհում են, որ նախկինում այդ ապրանքների թանկացումները պատճառաբանվում էր դոլարի փոխարժեքի բարձրացմամբ, հիմա դոլարը մեծ չափով էժանացել է, ինչո՞ւ ապրանքները չեն էժանանանում։ Միայն շաքարավազի գինն է փոքր-ինչ իջել. մեկ կիլոգրամը վաճառվում է 420 դրամով։ 25 կիլոգրամ ալյուրի պարկը վաճառվում է 7400 դրամով։ Գնալով ավելի շատ իջևանցիներ են հավատում իրենց սառնարաններում սննդամթերքի սակավությանը, քան՝ հեռուստացույցով ներկայացվող պայծառ վիճակին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան