Իսրայելը պահանջել է, որ իր զինվորականները շտապ հեռանան Թուրքիայից
![]() Թուրքիայում իսրայելցիների նկատմամբ իրանական որսի լույսի ներքո Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունը կարգադրել է, որ այդ երկրի տարածքում տեղակայված բոլոր զինվորականներն անհապաղ լքեն այն։ Դա վերաբերում է ինչպես պայմանագրային զինծառայողներին, այդ թվում՝ սպաներին, այնպես էլ ժամկետային զինծառայողներին։ Նշենք, որ Թուրքիա մեկնելու համար զինվորականներն արդեն իսկ պետք է հատուկ թույլտվություն ստանային։ Այս բոլոր թույլտվությունները այժմ չեղյալ են հայտարարվել: Զինվորական անձնակազմին արգելվում է անգամ Թուրքիայի տարածքով տարանցիկ թռիչքներ կատարել այլ երկրներ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր դարձել, Ստամբուլում իսրայելցիների որս իրականացնող իրանական դիվերսիոն խմբեր են հայտնաբերվել։ Հայտնի է, որ թուրքական հատուկ ծառայությունները բացահայտել են, որ իսրայելցի զբոսաշրջիկները վերհսկվում են, դիվերսանտներից մի քանիսին հաջողվել է գերեվարել, մնացածներին հաջողվել է խույս տալ։ Նախօրեին Իսրայելի ազգային անվտանգության շտաբը Ստամբուլում իսրայելցիների համար սպառնալիքի մակարդակը բարձրացրել է առավելագույն (չորրորդ) մակարդակի, իսկ Թուրքիայի մյուս հատվածներում այդ մակարդակը մնացել է երրորդ աստիճանի վրա։ Իսրայելի քաղաքացիներին կտրականապես չեն խրախուսում թռչել այս երկիր, եթե խիստ անհրաժեշտություն չկա: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
