«Ռազմավարական նախաձեռնությունը մնում է Ուկրաինայի կողմում». Զելենսկի
![]() Ուկրաինացի զինվորականները շարունակում են պահպանել ռազմավարական նախաձեռնությունը ռուս զինվորների դեմ մարտերում։ Այս մասին երեկոյան ելույթի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք գործ ունենք բացարձակ չարիքի հետ: Եվ մենք այլ ելք չունենք, քան առաջ գնալ: Ազատագրել մեր ամբողջ տարածքը, դուրս մղել զավթիչներին մեր բոլոր շրջաններից: Եվ չնայած հիմա ճակատն արդեն ավելի քան երկուսուկես հազար կիլոմետր է, լայնորեն զգացվում է, որ ռազմավարական նախաձեռնությունը դեռ մերն է»,- ընդգծել է նախագահը։ Ուկրաինական պետության ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի գլխավոր նպատակներից է գրավված բոլոր բնակավայրերի ազատագրումը և ավերված շրջանների վերականգնումը։ «Մենք կվերադառնանք մեր բոլոր քաղաքները՝ Խերսոն, Մելիտոպոլ, Մարիուպոլ, Էներգոդար, կգանք մեր բոլոր գյուղերը, որտեղ դեռ չկա մեր դրոշը... Մենք կվերակառուցենք այն ամենը, ինչ ավերեցին զավթիչները։ Վոլնովախայից մինչև Չորտկով։ Որովհետև սա Ուկրաինան է, և մեր ճակատագրին է բաժին ընկել վերադառնալ և ամրապնդվել»,- ասել է Զելենսկին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
