«Հայցադիմում ենք ներկայացրել՝ Սորոսի օֆշորային գրասենյակը լուծարելու պահանջով». Տիգրան Աթանեսյան
![]() Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրառումը. «Ի գիտություն լրատվամիջոցների և մտահոգ հայրենակիցների Ինչպես ազդարարել էի իմ նախորդ հայտարարություններում և ելույթներում, այսօր ես և փաստաբան Մարգարիտա Գյուլումյանը հայցադիմում ենք ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ Հայաստանում կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային գրասենյակը լուծարելու պահանջով: Նկատի ունենալով հարցի խիստ կարևորությունը և հրատապությունը, ինչպես նաև դատական գործերի քննության երկարատև ժամկետները, ելնելով այդ օֆշորային գրասենյակի պետականաքանդ և հակազգային գործունեությունը շուտափույթ դադարեցնելու օրվա հրամայականից, կանխարգելելու համար բոլոր հնարավոր վտանգները, դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և անհապաղ կասեցնել Սորոսի օֆշորային գրասենյակի գործունեությունը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո իրականություն կդառնա այդ չարաբաստիկ գրասենյակի վերջնական վտարումը մեր Հայրենիքից: Հայցադիմումն ունի բոլոր օրինական հիմքերն ու հիմնավորումները, որոնք թույլ են տալիս դատարանին գործելու արագ և ի շահ Հայաստանի Հանրապետության»: Աղբյուրը` Տիգրան Աթանեսյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
