Ուկրաինայում 20 հազար ռուս զինվոր է զոհվել. արևմտյան հետախուզություն
![]() Ուկրաինական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է հասնել 20 հազարի։ BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ նման հայտարարություն է արել արևմտյան հետախուզական ծառայությունների անանուն բարձրաստիճան ներկայացուցիչը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ մեկ շաբաթ առաջ ռուսաստանցի զոհերի իր գնահատականը կազմում էր մոտ 15 հազար մարդ։ Այժմ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչն ասում է, որ այդ թիվը հասել է 15000- 20000-ի: Պաշտոնյան հրաժարվել է բարձրաձայնել պատերազմի ընթացքում զոհված ուկրաինացի զինվորների թիվը։ Միաժամանակ նա խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերում ավելի քան 100 օր տևած մարտերից հետո «մարտական ոգու հետ կապված խնդիրներ կան»։ Նրա կարծիքով, չնայած այն հանգամանքին, որ ուկրաինացի զինվորականները «շատ մեծ կորուստներ են կրում», ռուսական արշավանքն Ուկրաինայում «բազմաթիվ մակարդակներում մնում է չափազանց անգործունակ»։ Ռուսական ուժերի զինամթերքի որոշ տեսակներ սպառվում են, հատկապես՝ ճշգրիտ կառավարվող թևավոր հրթիռները, ասել է պաշտոնյան: Այնուամենայնիվ, արևմտյան հետախուզության ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան դեռևս ունի չկառավարվող ռումբերի մեծ պաշարներ: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
