Լոնդոնն արձագանքել է բրիտանացիներին մահապատժի ենթարկելու՝ Դոնբասի անջատողականների որոշմանը
![]() Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը կեղծ է անվանել անջատողական «ԴԺՀ»-ի «դատավարության» որոշումը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Էյդեն Ասլինի և Շոն Փինների դեմ։ Ինչպես հայտնել ենք, նրանք այսօր մահապատժի են դատապարտվել վարձկանության և իշխանության բռնի զավթման մեղադրանքով։ Նրանց հետ միասին դատապարտվել է նաև մարոկկացի Սաադուն Բրահիմը։ «Ես դատապարտում եմ Էյդեն Ասլինի և Շոն Փինների դատավճիռը, որոնք գտնվում են Դոնեցկում ռուս խամաճիկների կողմից: Նրանք ռազմագերի են: Սա կեղծ դատավճիռ է, որը զուրկ է որևէ օրինականությունից: Իմ մտքերը նրանց ընտանիքների հետ են: Մենք շարունակում ենք անել ամեն ինչ, որ աջակցենք նրանց»,- գրել է Թրասը Twitter-ում։ Փինների և Ասլինի՝ որպես ռազմագերիների կարգավիճակի մասին արտահայտվել է նաև բրիտանական կառավարության խոսնակը. «Իհարկե, մենք խորապես անհանգստացած ենք այս կապակցությամբ: Ժնևի կոնվենցիայի համաձայն՝ ռազմագերիներն իրավունք ունեն անձեռնմխելիություն և չպետք է պատասխանատվության ենթարկվեն ռազմական գործողություններին մասնակցելու համար»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
