Պուտինը հայտարարել է, թե Պետրոս Առաջինի նման «կվերադարձնի հողերը»
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ ժամանակակից Ռուսաստանի դերն ինքնիշխանությունն ու տարածքները «վերադարձնելն ու ամրապնդելն է»։ «Դատելով ամեն ինչից, ի վերուստ մեզ տրվել է վերադարձնել ու ամրապնդել (հողերը-խմբ.), և եթե ելնենք նրանից, որ մեր գոյության հիմքում ընկած են այս հիմնարար արժեքները, ապա, անշուշտ, կհաջողվի լուծել մեր առջև ծառացած խնդիրները»,- ասել է նախագահը հինգշաբթի օրը երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ՝ զուգահեռներ տանելով Պետրոս Առաջինի դարաշրջանի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ռուսական պետության ղեկավարը նաև ընդգծել է, որ Հյուսիսային պատերազմի տարիներին Պետրոս I-ը Շվեդիայից ոչինչ չի խլել, «վերադարձրել է»։ «Պետրոս I-ը 21 տարի Հյուսիսային պատերազմ է մղել: Թվում էր, թե նա կռվել է Շվեդիայի հետ և ինչ-որ բաներ է պոկել։ Բայց նա ոչինչ չի պոկել, նա վերադարձրել է»,- ասել է Պուտինը՝ հստակեցնելով, որ խոսքը վերաբերում է «ամբողջ Լադոգայի տարածքին, որտեղ այսօր հիմնադրված է Պետերբուրգը»։ ՌԴ նախագահը նաև խոստացել է չկանգնել «նույն փոցխի վրա, ինչ ԽՍՀՄ-ը», և որ ռուսական տնտեսությունը կմնա բաց։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
