Մոլդովան հրաժարվել է Բելառուսին արտահանձնել ուկրաինացի պատգամավորին
![]() Մոլդովայի գլխավոր դատախազությունը հրաժարվել է Բելառուսին հանձնել Գերագույն Ռադայի պատգամավոր Եվգենի Յակովենկոյին, ով ձերբակալվել էր հունիսի 5-ին Մոլդովայի սահմանին։ Այս մասին հայտնում է NewsMaker-ը։ «Արտահանձնումից հրաժարվելու պատճառները պայմանավորված են այդ անձի՝ որպես Ուկրաինայի Գերագույն Ռադայի անդամի կարգավիճակով, ով 2019 թվականին Դոնեցկի մարզում հաղթել է ընտրություններում»,- նշել է դատախազությունը: Մոլդովայի դատախազությունը կասկածում է, որ եթե Յակովենկոյին արտահանձնեն Բելառուս, ապա նրա նկատմամբ դատավարությունը արդար չի լինի։ Բացի այդ, Մոլդովայի դատախազությունը կարգադրել է ազատ արձակել ուկրաինացի պատգամավորին։ Հունիսի 5-ին Մոլդովայի սահմանային ոստիկանությունը Բելառուսի խնդրանքով ձերբակալել էր Յակովենկոյին։ Մոլդովայի սահմանապահ ծառայությունը նշել է, որ ուկրաինացի պատգամավորին Բելառուսը ներառել է «Ինտերպոլի» հետախուզվողների բազայում։ Նրանք հավելել են, որ Յակովենկոն մեղադրվում է կաշառակերության և կոռուպցիայի մեջ։ Այդ ժամանակվանից ուկրաինացի պատգամավորը գտնվում է քննչական մեկուսարանում։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
