Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Հունաստանը պաշտպանական համակարգ կստեղծի թուրքական ԱԹՍ-երի դեմ

948
Երկուշաբթի, 06 հունիսի, 2022 թ., 19:30
Հունաստանը պաշտպանական համակարգ կստեղծի թուրքական ԱԹՍ-երի դեմ

Հունաստանը նախատեսում է Էգեյան ծովի կղզիներում թուրքական անօդաչու թռչող սարքերն արգելափակող համակարգ տեղակայել, հայտնում է Real News-ը։

Հրատարակության անանուն աղբյուրների համաձայն, հույն զինվորականները քայլեր են ձեռնարկում Էգեյան ծովում թուրքական անօդաչու թռչող սարքերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։ Նախատեսվում է հակադրոնային համակարգեր տեղակայել Էգեյան ծովի և մասամբ՝ Միջերկրական ծովի կղզիներում՝ դրանով իսկ պաշտպանելով «տեղեկատվական թռիչքների շրջանը (FIR):

Միաժամանակ Հունաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը ծրագրում է գնել ամերիկյան արտադրության MQ-9 անօդաչու թռչող սարք։