«Ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց այն». Միրզոյան
![]() Ինչպես հայտնել էինք, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում Արարատ Միրզոյանը մասնակցում է 2021-ի բյուջեի կատարողականի քննարկմանը: Անդրադառնալով հաշվետու տարում անցկացված հանդիպումներին՝ Միրզոյանը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով հանդիպում էր նախատեսված դեկտեմբերի 1-ից 3-ը՝ Ստոկհոլմում, սակայն ադրբեջանական կողմը չեղարկել է այն: «Ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց հնգակողմ հանդիպումը: Ի դեպ նախքան դա, առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ, իսկ դրանից օրեր առաջ՝ Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, համանախագահները կրկին արձանագրել էին իրենց մանդատը: Համանախագահության ձևաչափի ու մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքը, մեր կարծիքով, դարձավ ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառը»,- նշել է Միրզոյանը: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
