Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Իրանը Աբու Մուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ կղզիներն անվանել է «իր հավերժական տարածք»

898
Կիրակի, 05 հունիսի, 2022 թ., 21:00
Իրանը Աբու Մուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ կղզիներն անվանել է «իր հավերժական տարածք»

Պարսից ծոցի երեք սահմանամերձ կղզիները՝ Աբու Մուսան, Մեծ և Փոքր Թոնբերը, Իրանի հավերժական տարածքն են, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն։

«Մեր հայրենիքի մեկ թիզն անգամ հավասար է ողջ Իրանին։ Այս երեք կղզիները հպարտ Իրանի հավերժական տարածքն են հավերժական Պարսից ծոցի սրտում»,- գրել է Խատիբզադեն սոցցանցերում։

Դիվանագետը նաև շնորհակալություն է հայտնել իրանցի սահմանապահներին, որոնք պահպանում են այս երեք կղզիները՝ որպես Իրանի անբաժանելի մաս, գրում է IRNA-ն։