Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Կալանավորվել է Սուրիկ Խաչատրյանի որդին

647
Չորեքշաբթի, 01 հունիսի, 2022 թ., 21:36
Կալանավորվել է Սուրիկ Խաչատրյանի որդին

Փաստաբան Բենիկ Գլաստյանը տեղեկացնում է․ «Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արղամանյանի բավարարեց Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
Հիմնավոր կասկածը հաստատող միակ տվյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ(բոլորիս հայտնի Ջհանգիրյանի գործով) ամրագրված իմպերատիվ պահանջների ուղղակի խախտմամբ ոստիկանության մի օպերլիազորից վերցված ցուցմունքն է։
Այս դեպքով հաղորդում եմ ներկայացնելու դատավորի, քննիչի և օպերլիազորի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ… վստահ եմ վաղ, թե ուշ դատվելու են, ավելի կոնկրետ՝ ՆՍՏԵԼՈՒ ԵՆ»։

Աղբյուրը`   Բենիկ Գալստյան