«Մինչ թուրքը Գեղարքունիքում ամրանում է, Սևանի դպրոցում թրքասիրության շքերթ է». Արամ Գևորգյան
![]() Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի գրառումը. «Իսկ դուք գիտե՞ք, որ մինչ թշնամին ամրաշինական աշխատանքներ ա կատարում Գեղարքունիքի մարզից զավթած Կութի ու Վերին Շորժայի «իր» դիրքերում, մինչ ալիևն իր ամեն ելույթում ասում ա, որ Սևանն իրենցն է ու իրենք դա վաղ թե ուշ ազատագրելու են այն, հենց այդ նույն ժամանակ Սևան քաղաքի 4-րդ հիմնական դպրոցում թրքասիրության շքերթ ա։ Աշխարհագրության ուսուցչուհու հովանավորչությամբ 8ա և 8բ դասարանների աշակերտները հետազոտական աշխատանքներ են ներկայացրել՝ ցույց տալով պետություններն իրենց բնորոշ յուրահատկություններով ու առանձնահատկություններով, ազգային սովորույթներով ու խոհանոցով, հանրահռչակ գործիչներով ու տվյալ երկրին բնորոշ գյուտերով։ ադրբեջանից զատ էրդողանի երկիրն էլ են ներկայացրել, ուղղակի նրանց ուտելիքների վրա, չգիտես ինչի, խաչ են քաշել, արյուն բան են նկարել, բայց փոխարենը տեղը-տեղին գովազդել են ադրբեջանը. երաժշտությամբ, թխվածքով, թեյով, տեսարժան վայրերով, բամբակով ու թութունով։ Էն ադրբեջանին են Սևանի դպրոցում ճոխ-ճոխ ներկայացրել, որը քնում-հելնում, մտածում ա, թե հայերից, իրանցիներից որ երգը գողանա, որ ազգային ուտեստը վերցնի, որ իր չեղած պատմությունը դրանով լցնի։ Սևանի դպրոցում չեղած ադրբեջան պետության համար պատմություն են հորինել ու առանց ամաչելու ներկայացնում են... Աղբյուրը` Արամ Գևորգյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
