ԱԽ նիստում Արցախի նախագահը մանրամասներ է պատմել իր և Փաշինյանի հանդիպումից. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական կուսակցությունների պահանջով մայիսի 25-ին հրատապ կարգով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, որը վարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն» ապահովելու մասին ձևակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած 30 տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Արցախյան մեր աղբյուրներն ասում են, որ ԱԽ նիստին Հարությունյանը ներկայացրել է Փաշինյանի հետ Բրյուսելից հետո կայացած իր հանդիպման մանրամասները և գրեթե նույն մտքերն է արտահայտել, ինչի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ հարցուպատասխանի ժամանակ։ Վստահեցրել է, որ Փաշինյանը Բրյուսելում չի հրաժարվել Արցախի կարգավիճակից, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելը սեփական նախաձեռնությամբ, ընդհանուր հայտարարի չեկած՝ բանակցությունների մասին իր մեկնաբանություններով է փորձել տպավորություն ստեղծել, թե դրված է ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ Ղարաբաղում ապրող «էթնիկ հայերի իրավունքների ու անվտանգության» ապահովման հարցը։ ԱՀ նախագահը մի քանի անգամ շեշտել է, թե Նիկոլ Փաշինյանն իրեն փոխանցել է, որ ինքը չի կարող հաշվի չառնել Արցախի դիրքորոշումըև ինքնուրույն որոշումներ կայացնել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
