Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինայում սպանվել է «քադիրովական» հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը

1076
Չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ., 20:46
Ուկրաինայում սպանվել է «քադիրովական» հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը

Ուկրաինայում լիկվիդացվել է Չեչնիայի Հանրապետության ՆԳՆ հատուկ նշանակության գնդի վաշտի հրամանատար, կապիտան Ասվադ Իդրիսովը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական հաղորդակցության կենտրոնը։

Բացի այդ, հաղորդվում է, որ զոհվել են գնդի հինգերորդ վաշտի հրամանատար, պարետ Գափուր Դաքալովը և գնդի չորրորդ վաշտի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Ալի Բետիշևը։