«Մենք ենք իրավիճակի տերը». Իշխան Սաղաթելյան
![]() ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի գրառումը․ «Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն։ Կրկին հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել։ Ոստիկանական հագուստով անհայտ ծագման երևույթները նույնիսկ մայթերով քայլող քաղաքացիներին են բերման ենթարկում։ Բայց մենք գիտենք՝ ինչ ենք անում ու ինչի համար։ Երեկ էլ էին ոստիկաններն այսպես վարվում։ Ու ի՞նչ ստացան դրա արդյունքում՝ տասնյակ հազարներով ցույց ու երթ Երևանի կենտրոնում։ Այսօր նույնն է լինելու։ Այսօր ավելի շատ ենք լինելու։ Սիրելի՛ քաղաքացիներ, շարունակում ենք նույն ոգով։ Որախ ավտոբո՞ւս են նստեցնում, պատուհաններից հնչեցրեք ձեր կոչը։ Ոստիկանական բաժանմունքնե՞ր են տանում, այնտեղ շարունակեք ձեր բողոքի ցույցը։ Դո՞ւրս եք գալիս բաժանմունքից, հենց տեղում անհնազանդության ակցիաներ իրականացրեք։ Մենք ենք իրավիճակի տերը։ Մենք ենք հիմա սրանց վարքագիծ թելադրում։ Եվ մենք ենք որոշելու ինչպիսի Հայաստանում պետք է ապրենք»։ Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
