Ռուսական կողմը հայտարարել է, որ «Ազովի» գունդը հանձնվել է առանց նախապայմանների
![]() Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված «Ազով» ստորաբաժանման զինյալները հանձնվել են ռուսական կողմին առանց պայմանների։ Այս մասին երեքշաբթի Twitter-ում հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Ռուս դիվանագետը մեկնաբանել է The New York Times-ի հրապարակումը, որը պնդում է, որ «Ուկրաինան ավարտել է իր մարտական առաքելությունը Մարիուպոլում», իսկ զինվորականները «տարհանվել են, ինչը նշանավորել է մարտերի ավարտը» Ազովստալում։ «Ես չգիտեի, որ կան այդքան շատ միջոցներ անգլերենով պարզ հաղորդագրություն փոխանցելու համար. «Ազովի» ստորաբաժանման «նացիստները» անվերապահորեն հանձնվեցին»,- անգլերեն ասել է Պոլյանսկին: Երեքշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Ազովստալ» գործարանում արգելափակված «Ազով» ստորաբաժանման զինյալների և ուկրաինացի զինծառայողների հանձնման մեկնարկի մասին, օրվա ընթացքում նրանք վայր են դրել զենքերը և դուրս են եկել՝ 265 գրոհային, այդ թվում 51-ը՝ ծանր վիրավոր: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
