Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Դատախազը դատական նիստի վերաբերյալ ծանուցագիր չի ստացել

807
Երեքշաբթի, 17 մայիսի, 2022 թ., 14:18
Դատախազը դատական նիստի վերաբերյալ ծանուցագիր չի ստացել

Զոհված զինծառայողների ծնողները Վերաքննիչ դատարանի մոտ հանդիպեցին դատախազ Արշակ Մարտիրոսյանին, որն այսօր նախատեսված դատական նիստին չէր ներկայացել և նիստը հետաձգվել էր։

«Վերաքննիչ դատարանից այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել՝ ոչ բանավոր, ոչ էլ գրավոր։ Այդ մասին տեղեկացել եմ առավոտյան, երբ ժամը 10։00-ին նիստը նշանակված է եղել»,- ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ կպարզի, թե ինչու ծանուցագիրը ժամանակին չի հասել։ «Տեղեկացվել եմ նաև, որ դատական նիստը հետաձգվել է վաղը չէ մյուսը օրը, որին անձամբ կգամ ու կմասնակցեմ։ Ինչ հարցեր կմտահոգեն ձեզ իրավական գործընթացի վերաբերյալ, դատարանում քննարկման ենթակա կլինեն՝ կքննարկենք դատարանում»,- նշեց դատախազը։