Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանը հազարավոր պահեստազորայինների է պատրաստում Ուկրաինայի դեմ պատերազմի համար

865
Կիրակի, 15 մայիսի, 2022 թ., 23:54
Ռուսաստանը հազարավոր պահեստազորայինների է պատրաստում Ուկրաինայի դեմ պատերազմի համար

Սահմանամերձ շրջաններում Ռուսաստանի Դաշնությունը պահեստազոր է պատրաստում, այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ տեղեկատվության մեջ։
«ՌԴ Զինված ուժերի հրամանատարությունը փորձում է համախմբել և համալրել իր զորքերի կորուստները պահեստայինների հաշվին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գլխավոր շտաբը նշում է, որ պահեստազորի ուսուցումն իրականացվում է սահմանամերձ շրջաններում. «Վորոնեժի, Բելգորոդի և Ռոստովի շրջանների զորավարժարաններում վերապատրաստվում է մինչև երկուսուկես հազար պահեստազորի, որոնց ծրագրում են ուղարկել Ուկրաինայի տարածք պատերազմին մասնակցելու համար»։

Ինչպես գրել է ՈՒՆԻԱՆ-ը, ըստ ՊՆ գլխավոր հետախուզական վարչության տվյալների, Ռուսաստանում շարունակվում են այսպես կոչված «գաղտնի մոբիլիզացիա» իրականացնելու փորձերը. ակտիվ արշավ է իրականացվում նաև ռազմական ուսումնարանների շրջանավարտներ և կուրսանտներ ուղարկելու ուղղությամբ:

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները սաստկացնելու՝ ռուսների նոր փորձից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու լուծում կունենա՝ հակամարտությունը սառեցնել կամ բացահայտ մոբիլիզացիա հայտարարել։