Իտալիան մտադիր է Ուկրաինային զենքի խոշոր խմբաքանակ փոխանցել
![]() Իտալիայի կառավարությունն Ուկրաինային ռազմական օգնության նոր (արդեն 3-րդ) խոշոր փաթեթն է պատրաստում։ Սպասվում է, որ այն կհայտարարվի մայիսի 19-ին։ Ամբողջական ցանկը գաղտնի է, սակայն հավաստիորեն հայտնի է, որ այն անպայման ներառելու է FH70 հաուբիցներ, ականանետեր, Stinger դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր, գնդացիրներ, Lince զրահապատ ամենագնացներ, ինչպես նաև զինամթերք։ Ռազմական թղթակից Անդրեյ Ցապլիենկոյի խոսքով՝ FH70-ը հնացած հրետանային համակարգ է՝ համեմատած ամերիկա-բրիտանական M777-ի հետ, սակայն արկերի ավտոմատ բեռնման շնորհիվ փորձառու անձնակազմը կարող է կրակոցներ արձակել յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ։ FH70-ն արձակում է 43 կգ L15A1 HE կրակոցներ: Թռիչքի առավելագույն հեռահարությունը 24-30 կմ է՝ կախված պարկուճներից։ Ի դեպ, համակարգը սպասարկում է Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Էստոնիայի, Նորվեգիայի, Նիդեռլանդների և մի շարք այլ երկրների բանակները։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
