Ազոխում պղծվել է Հայրենական և Արցախյան առաջին պատերազմների զոհերի հուշարձանը
![]() 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանի տիրապետության տակ անցած Ազոխ գյուղում պղծվել է Հայրենական պատերազմի և Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Տեսանյութում և հրապարակման լուսանկարներում, որոնք տեղադրվել է 2022 թվականի մայիսի 8-ին տելեգրամյան @ararathau անունով օգտատիրոջ կողմից https://t.me/ararathau/13271, հստակ երևում է, թե ինչպես է ադրբեջանական կողմը գրաֆիտիներով պղծել հուշարձանը՝ խախտելով ժառանգության ամբողջականության և իսկության միջազգայնորեն հաստատված սկզբունքները։ Մեր արձագանքը Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում է վանդալիզմի, գողության, կողոպուտի կամ յուրացման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։ Ըստ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության, որը գործում է նաև ոչ միջազգային (էթնիկ) բախումների դեպքում, արգելվում է ժառանգության հանդեպ թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն, իսկ այդպիսի արարքը ըստ 15-րդ հոդվածի որակվում է որպես միջազգային հանցագործություն։ Ըստ Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի՝ «Չխախտելով Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ին ընդունված կոնվենցիայի դրույթները, արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ հաշվեհարդարի առարկա դարձնել»: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
